Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը Baiqonyr Film Festival կինոփառատոնում մրցանակ է ստացել
Մշակույթ
15:11 13/09/2023
Հայաստան

Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը Baiqonyr Film Festival կինոփառատոնում մրցանակ է ստացել

Ռեժիսոր Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը Baiqonyr Film Festival կինոփառատոնում ստացել է «լավագույն սցենար» մրցանակը: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ 

 Ֆիլմի սցենարիստ և ռեժիսորն է Լուսինե Պապոյանը, օպերատոր՝ Արթուր Ղարայան, դերասաններ՝ Սերգեյ Փիլոյան, Գուրգեն Զաքարյան, պրոդյուսեր՝ Արամ Խաչատրյան, ընկերություն՝ Սիլուետ Ստուդիո:

Ֆիմի մասին

12 րոպե
Երկու դեռահաս՝ մանրավաճառ Մխիթարն ու շախմատիստ Կարենը հանդիպում են գնացքում։ Հանդիպումը երկուսի համար էլ դառնում է առերեսում։

Placeholder
Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը Baiqonyr Film Festival կինոփառատոնում մրցանակ է ստացել