Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը
Քաղաքական
15:03 13/09/2023
Տարածաշրջան

Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը

Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին բացառել է Հայաստանի և  Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը։

«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում ոչ մի պատերազմ չի սկսվի», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ,  չորեքշաբթի լրագրողներին ասել է Աշտիանին ՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև  նոր պատերազմի հավանականությունը:

Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների ոչ մի փոփոխության: «Կարծում ենք, որ տարածաշրջանում ոչ մի լուրջ բան մոտ ժամանակներս տեղի չի ունենա», - հավելել է նա:

Placeholder
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը