Մեթյու Միլլեր. Կրկնում եմ իմ կոչը, պետք է կարճ ժամանակում ԼՂ տանող երկու միջանցքները բացվեն
Քաղաքական
10:04 13/09/2023
Հայաստան

Մեթյու Միլլեր. Կրկնում եմ իմ կոչը, պետք է կարճ ժամանակում ԼՂ տանող երկու միջանցքները բացվեն

«Ես պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք աշխատել, ես չեմ պատրաստվում արձագանքել այդ մեկնաբանությանը»,-ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ հնչեցրած հայտարարությունների մասին հարցին։

Պետդեպի ներկայացուցչին ուղղված հարցում նշել են, որ  Վ. Պուտինը տարածաշրջանում ստեղծված իրավիճակում մեղադրել է Փաշինյանին, նա փորձում է «գտագործել հակամարտությունը՝ տապալելու Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդին»։ Միլլերին հարցրել են նաև Հայաստան Վագներ վարձկաններ ուղարկելու տեղեկությունների  վերաբերյալ մտոհոգությունների մասին։

«Պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ինչպես ես երեկ ասացի, պետքարտուղարն անձամբ է ներգրավված եղել դրանում՝ վերջին շաբաթվա ընթացքում ունենալով բազմաթիվ հեռախոսազրույցներ։

Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է անցել մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կրկնում ենք մեր կոչը դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորության մասին՝ կարճաժամկետ  հեռանկարում, իսկ երկրաժամկետում երկու երկրները պետք է հասնեն վերջնական համաձայնության»,-ասել է Միլլերը։

Placeholder
Մեթյու Միլլեր. Կրկնում եմ իմ կոչը, պետք է կարճ ժամանակում ԼՂ տանող երկու միջանցքները բացվեն