ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ գրառումը
Քաղաքական
10:44 14/09/2023
Հայաստան

ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ գրառումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ X-ում (նախկին թվիթեր) արած գրառումը՝ հեռացնելով սարքավորումներն ու նյութերը նոր վայր տեղափոխելու հատվածը։

Առաքելությունը, հիշեցնենք, թվիթերում գրել էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իր ներկայությամբ նպաստում է նյութերի և սարքավորումների անվտանգ տեղափոխմանը նոր վայր։

Խմբագրված տարբերակում այսպես է. «Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրին»։



Placeholder
ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ գրառումը