ՄԻՊ-ն առանձնազրույց է ունեցել Գարիկ Գալեյանի հետ
Իրավունք
20:10 14/09/2023
Հայաստան

ՄԻՊ-ն առանձնազրույց է ունեցել Գարիկ Գալեյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

«Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի հետ:

Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»։

Placeholder
ՄԻՊ-ն առանձնազրույց է ունեցել Գարիկ Գալեյանի հետ