Կհանդիպենք կարճ ժամանակ անց․ Սերգեյ Սմբատյան
Մշակույթ
18:20 14/09/2023
Հայաստան

Կհանդիպենք կարճ ժամանակ անց․ Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ բարեկամներ
Ուրախ եմ հայտարարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023/2024 թթ. համերգաշրջանը, որն այսօր կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգով։

Մեզ սպասվում են հիանալի ելույթներ բացառիկ երիտասարդ երաժիշտների հետ, որոնք փառատոնի հյուրը կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Այսպիսով, սկսած այսօրվանից՝ ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր համերգներին՝ միասին վայելելու հանրահայտ արտիստների վիրտուոզ կատարումներն ու դասական երաժշտության հրաշալի մթնոլորտը:
Կհանդիպենք կարճ ժամանակ անց»։

Placeholder
Կհանդիպենք կարճ ժամանակ անց․ Սերգեյ Սմբատյան