Ահազանգ. Մարզերի դպրոցների աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Ավինյանի նախընտրական հավաք-երթին
Իրավունք
12:59 14/09/2023
Հայաստան

Ահազանգ. Մարզերի դպրոցների աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Ավինյանի նախընտրական հավաք-երթին

Փաստաբան Արսեն Բաբայանն ահազանգում է.

«Արդեն 3-րդ մարզի դպրոցի տնօրենն է դիմում   ինձ, որպես փաստաբանի, խորհրդատվություն հայցելով, թե ինչ կարող են անել, երբ մարզպետարաններից ստիպում են դպրոցի կոլեկտիվով Երևանում մասնակցել իշխող քաղաքական ուժի կողմից կազմակերպվող Երևանի ավագանու նախընտրական հավաք-երթին:

Տնօրենները մասնավորապես հետաքրքրվում են, թե ինչպես կարող են պաշտպանել աշխատողների իրավունքները, երբ մարզպետարանի պաշտոնյան իրագործի պատժելու սպառնալիքը՝ եթե ուսուցչական կոլեկտիվը չմասնակցի այդ հավաք-երթին:

Նրանց տրամադրել եմ իրավական խորհրդատվություն, որի շրջանակներում նաև խորհուրդ եմ տվել հավաք-երթին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ հավաքել ապացույցներ, օրինակ՝ ձայնագրություններ և այլն:

Հ.Գ. տնօրենների հեռախոսները զուր չգաղտնալսեք, նրանք ինձ հետ կապ են հաստատում ապահով կապի միջոցներով»։

Placeholder
Ահազանգ. Մարզերի դպրոցների աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Ավինյանի նախընտրական հավաք-երթին