Ալբերտ Հովհաննիսյան․ Պատերազմի խորհրդանիշ դարձած լուսանկարի տղան այսօր կդառնար 22 տարեկան
Օրվա թեմա
11:59 15/09/2023
Հայաստան

Ալբերտ Հովհաննիսյան․ Պատերազմի խորհրդանիշ դարձած լուսանկարի տղան այսօր կդառնար 22 տարեկան

Ալբերտ Հովհաննիսյանը, որի լուսանկարը 44-օրյա պատերազմի օրերին դարձել էր պատերազմի խորհրդանիշը, այսօր կդառնար 22 տարեկան։

Մինչև վերջ կատարելով իր զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ՝ հրետանավորի կյանքն ընդհատվեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։

Զինակից ընկերները Ալբերտին բնորոշում են որպես կիրթ, ընկերասեր, նվիրված անձնավորություն: Ալբերտ Հովհաննիսյանի հրամանատար Մնացական Ավետիսյանը «Նվիրյալները» հաղորդաշարի շրջանակներում նշել է, որ Ալբերտն առանձնանում էր մարդկային շատ բարձր հատկանիշներով, ընկերասեր էր, պատասխանատու, իր գործին հատուկ մոտեցմամբ և միշտ առաջինն էր։

Հարցազրուցյներից մեկում Ալբերտի դասկեղ Ռիտա Աթաջանյանը պատմել է, որ երբ պատրաստվում էին վերջին զանգի սցենարի բաժանմանը, թե ով ինչ պետք է ասի, Ալբերտն ընտրել է հետևյալ նախադասությունը․ «Ամենակարևորը մարդկության համար դա խաղաղությունն է»։

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։

Ալբերտ Հովհաննիսյանին 2021 թ-ին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Նա արժանացել է նաև երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։


 

Լուսանկարները՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

Placeholder