Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Կրթություն, գիտություն
17:00 15/09/2023
Տարածաշրջան

Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա

Այսօր առաջին զանգը հնչել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 դպրոցներում, առաջին դասարան է հաճախել 563 երեխա: Առաջին դասարան չի բացվել միայն Ափնիա գյուղի դպրուցում։

Jnews-ից հայտնում են, որ ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցները համալրվում են անհրաժեշտ դասագրքերով և գույքով։Աշակերտները դասագրքեր են ստանում անվճար, ինչպես նաև նեթբուքեր։

Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222 մասնավոր կրթական հաստատություններ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 65 դպրոց, բոլորը պետական են։

 

 

Placeholder
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա