Հանդիսատեսը հոտնկայս և չդադարող ծափողջույններով դիմավորեց Սերգեյ Սմբատյանին
Մշակույթ
10:09 15/09/2023
Հայաստան

Հանդիսատեսը հոտնկայս և չդադարող ծափողջույններով դիմավորեց Սերգեյ Սմբատյանին

 «Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որով ազդարարվեց նաև նվագախմբի 2023-2024 համերգաշրջանի մեկնարկը։

Համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա կալանքից հետո առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին, ով նրան դիմավորեց հոտնկայս ու չդադարող ծափողջյուններով։

Հիշեցնենք, որ  Սերգեյ Սմբատյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու համար։ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, այնուհետև տնային կալանքը, ավելի ուշ՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացրլ դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով:

 

Placeholder
Հանդիսատեսը հոտնկայս և չդադարող ծափողջույններով դիմավորեց Սերգեյ Սմբատյանին