Նոբելյան մրցանակի գումարն ավելացվել է 1 միլիոն կրոնով
Կրթություն, գիտություն
17:33 15/09/2023
Աշխարհ

Նոբելյան մրցանակի գումարն ավելացվել է 1 միլիոն կրոնով

Նոբելյան հիմնադրամը որոշել է իր մրցանակների չափն ավելացնել 1 մլն շվեդական կրոնով (մոտ 90 հազար դոլար)։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքը։

Նշվում է, որ փոփոխությունները կազդեն Նոբելյան մրցանակի յուրաքանչյուր կատեգորիայի վրա։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, միևնույն ժամանակ, հիմնադրամի ներկայացուցիչներն ընդգծել են, որ 2020 թվականին մրցանակային վճարումների չափն արդեն աճել էին և կազմել 10 մլն շվեդական կրոն (մոտ 894 հազար դոլար)։

«Նոբելյան հիմնադրամը որոշել է, որ 2023 թվականի Նոբելյան մրցանակի չափը կկազմի 11 միլիոն կրոն (մոտ 984 հազար դոլար)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Նոբելյան մրցանակի գումարն ավելացվել է 1 միլիոն կրոնով