Լիբիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը
Աշխարհում
09:45 15/09/2023
Աշխարհ

Լիբիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը

Լիբիայի արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը հասել է յոթ հազարի:

«Ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, իսկ անհետ կորածների թիվը կազմում է մոտ 20 հազար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետ Աբդել Մունիմ Ալ Քայսին «Al-Arabiya» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 18-20 հազարի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին լիբիական ԶԼՄ-ները, սեպտեմբերի 10-ին «Դանիել»  ցիկլոնի առաջացրած հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ և ջրհեղեղներ են գրանցվել Լիբիայի արևելյան մի շարք քաղաքներում և բնակավայրերում, այդ թվում՝ Էլ Բայդուում և Դերնայում: Հորդառատ անձրևների պատճառով տարածաշրջանում փակվել են օդանավակայաններն ու նավահանգիստները ։ Երկրի արևելքում գտնվող Սուսա և Դերնա քաղաքները հայտարարվել են տարերային աղետի գոտիներ: Ջրհեղեղներից տուժած քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։

Placeholder