Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. Պետդեպի խոսնակ
Քաղաքական
11:14 15/09/2023
Աշխարհ

Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. Պետդեպի խոսնակ

 «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անմիջապես բացվի»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե «ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին»։

Միլլերն ասել է. «Մենք դա հստակ ենք ասել։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»։

 

Placeholder