ԵՄ-ն TikTok-ին տուգանել է 368 մլն դոլարով
Քաղաքական
17:58 15/09/2023
Աշխարհ

ԵՄ-ն TikTok-ին տուգանել է 368 մլն դոլարով

Եվրամիությունը ուրբաթ օրը 345 միլիոն եվրո (368 միլիոն դոլար) տուգանք է սահմանել TikTok սոցիալական ցանցի համար՝ անչափահասների տվյալների  պաշտպանության ընդհանուր կանոնակարգի  խիստ կանոնները (GDPR) խախտելու համար։

Եվրանյուզի հաղոդմամբ, Tik Tok-ի կենտրոնակայանը գտնվում է Դուբլինում, և Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովը, որը գործում է ԵՄ անունից, նաև պարտավորեցրել  է սոցիալական մեդիայի հսկային երեք ամսվա ընթացքում համապատասխանեցնել իր գործունեությունը:

Հավելվածը մեծ ժողովրդականություն է վայելում երիտասարդների շրջանում, և Իռլանդիայի իշխանություններն իրենց որոշմամբ հանգել են հետևյալ եզրակացության՝ երեխաներին այնպես են գրանցել, որ նրանց հաշիվները սահմանվել են որպես հանրային։

Սա առաջին դեպքը չէ, երբ TikTok-ը պատժվում է անչափահասների անձնական տվյալները չպաշտպանելու համար։ Սոցիալական ցանցը 2019 թվականին ԱՄՆ-ի կողմից տուգանվել է մոտավորապես 5 միլիոն դոլարով, իսկ 2021 թվականին՝ Նիդեռլանդների կողմից՝ 750 հազար եվրոյով: Անցյալ ապրիլին Մեծ Բրիտանիան մոտավորապես 15 միլիոն եվրոյի չափով տուգանքներ է սահմանել նմանատիպ իրավախախտումների համար:

Placeholder
ԵՄ-ն TikTok-ին տուգանել է 368 մլն դոլարով