Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լուի Բոնոն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ղարաբաղ ապրանքներ առաքելու ճանապարհների օգտագործման հարցը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացներին վերաբերող հարցեր, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները»,-ասված է հաղորդագրությունում։
Բայրամովը հերթական անգամ կեղծել է՝ պնդելով, թե սեպտեմբերի 1-ին Ակնա-Ստեփանակերտ և Լաչին ճանապարհների միաժամանակ բացման վերաբերյալ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտող կողմը Հայաստանն է և Արցախի իշխանությունները։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունից ներկայացված տեղեկատվության համաձայն ՌԴ-ի Կարմիր խաչի հումանիտար բեռով բեռնատարը Արցախ մտնելուց հետո Ադրբեջանական կողմն է միակողմանիորեն հրաժարվել բացել Լաչինի միջանցքը: