Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, մեկնբանելով Եվրախորհրդարանի վերջին զեկույցը, որը վերաբերում է հանրապետությունում եվրաինտեգրման գործընթացների հետ կապված իրավիճակին, ասել է, որ Անկարան «ԵՄ-ի հետ կարող է տարբեր ճանապարհներով գնալ»:
«Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի, մենք մեր գնահատականը կտանք այդ իրադարձություններին, և դրանից հետո մենք կարող ենք ԵՄ-ի հետ գնալ տարբեր ճանապարհներով, եթե անհրաժեշտ լինի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Նյու Յորք մեկնելուց առաջ Ստամբուլում տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։