Չի կարող ազգային և որակյալ կրթական քաղաքականություն վարվել  մի երկրում,  որի վարչապետն ուղղակի անթաքույց փողոցային է. Լիլիթ Գալստյան
Կրթություն, գիտություն
18:39 16/09/2023
Հայաստան

Չի կարող ազգային և որակյալ կրթական քաղաքականություն վարվել մի երկրում, որի վարչապետն ուղղակի անթաքույց փողոցային է. Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. 

«ԿՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՅԹՈՂ ՓՈՒՉԻԿԸ

Չի կարող  ազգային և որակյալ կրթական քաղաքականություն վարվել  մի երկրում,  որի վարչապետն ուղղակի անթաքույց  փողոցային է  և պատրաստ է սեփական երկրի քաղաքացիներին  «ասֆալտ ուտեցնել և բորդյուր լիզել» տալ, իսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի տեղը Սնուփ Դոգով է պայմանավորում։

Նորմալ երկրում սրանով ԱԱԾ-ն, Դատախազությունն ու Առողջապահության նախարարությունը պիտի զբաղվեին, թեկուզ՝ մարդասիրական նկատառումներով․․․

Իսկ կրթական «բարեփոխումների» քպ-ական փուչիկն ամեն օր պայթում է, պայթում է զրնգոցով ու հանրային աղմուկով․ ես կասեի՝ ուշացած։ Դանակն հասել է սեփական ոսկորին  նոր են գիտակցում աղետի ու անապատացման մակարդակը․

-ԲՈՒՀ-երի տոտալ քաղաքականացում, քպ-ն զավթել է բուհերի կառավարման խորհուրդները։ Ցինիզմն հասել է այնտեղ, որ Բրյուսովում օրինական չնտրված ռեկտորին չի հաստատում նախարարությունը, փոխարենը ոստիկանների գրոհով կաբինետում տեղավորում են ԿԳՄՍ տեղապահին։

-ԲՈՒՀ-երի մաքրում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից։

-Կառավարչական և բովանդակային քաոս, համատարած ձախողում հանրակրթությունում։

-Նոր ուսումնական տարի, նոր չափորոշիրներ, իսկ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանցիները դպրոց են  մտնում առանց դասագրքի։

- Նոր չափորոշչին համապատասխան ռուսաց լեզվի և ֆրանսերենի դասագրքեր չկան, չեն տպագրվել առհասարակ։

-Ուսուցիրների կամավոր ատեստացիա՝ առանց կարգերի բավարար մշակման, առանց նախնական վերապատրաստման և շտեմարանների։

-Արվեստի և մարզական հաստատությունների կամավոր ատեստացիա՝ դարձյալ առանց վերապատրաստման։

-Միմյանց հակասող կարգեր, իրավական ակտեր՝

-Դպրոցի տնօրենների և 2023-ից ներմուծված այսպես կոչված «կառավարիչների լիազորությունների և պատասխանատվությունների կոնֆլիկտային դաշտ։

-Դպրոցների ֆինանսավորման նոր կարգ,  կազմակերպական հին մոդել։ Դասարանների կոմպլեկտավորման քաոս։

-Ուսուցչի աշխառանքի ծավալի մեծացում՝ առանց համապատասխան վարձատրության։

- ՀՊՉ՝ չափոշչի բովանդակային  ձախողումներ, ազգային, ինքնութենական բաղադրիչների նվազեցում, չեզոքացում, բովանդակային խեղումներ՝ հատկապես հայագիտական առարկաներում։

-Մանկավարժական աշխատանքի, ուսուցչի արժանապատվության նվաստացում, դպրոցներում կադրերի հոսունություն։

-Դպրոցների չհիմնավորված խոշորացում, կարիքների անարդյունավետ և ոչ կոնստրուկտիվ գնահատում։

Շարունակելի․․․

Չի կարող ազգային և որակյալ կրթական քաղաքականություն վարվել մի երկրում, որի վարչապետը  պարզապես փողոցային է, սեփական երկրի քաղաքացիներին պատրաստ է «ասֆալտ ուտեցնել և բորդյուր լիզել» տալ, իսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի տեղը Սնուփ Դոգով է պայմանավորում։

Նորմալ երկրում սրանով ԱԱԾ-ն, Դատախազությունն ու Առողջապահության նախարարությունը պիտի զբաղվեին, թեկուզ՝ մարդասիրական նկատառումներով․․․ , որի վարչապետը  պարզապես փողոցային է, սեփական երկրի քաղաքացիներին պատրաստ է «ասֆալտ ուտեցնել և բորդյուր լիզել» տալ, իսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի տեղը Սնուփ Դոգով է պայմանավորում։

Նորմալ երկրում սրանով ԱԱԾ-ն, Դատախազությունն ու Առողջապահության նախարարությունը պիտի զբաղվեին, թեկուզ՝ մարդասիրական նկատառումներով․․․

Նորմալ երկրում հասարակությունը պիտի պահանջեր, ընդվզեր․․․

Հ․Գ․ Այսօր ճանապարն էին փակել Գետքի աշակերտները, փակվում է նրանց հարյուրհիսնամյա դպրոցը»։ 

Placeholder