Կիմ Չեն Ինը ներկա է գտնվել «Քնած գեղեցկուհին» բալետին
Քաղաքական
17:24 16/09/2023
Աշխարհ

Կիմ Չեն Ինը ներկա է գտնվել «Քնած գեղեցկուհին» բալետին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Վլադիվոստոկի Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմում ներկա է գտնվել «Քնած գեղեցկուհին» բալետին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարությունը Telegram ալիքում։

Գերատեսչությունը նաև տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեքենայով մոտենում թատրոն և մտնում նրա կենտրոնական կայնատեղին:

Նախարարության տվյալներով՝ Կիմ Չեն ինին ուղեկցում են Ռուսաստան-ԿԺԴՀ միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կոզլովը և Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։

Կիմ Չեն Ինը Վլադիվոստոկ կատարած այցի ժամանակ հմտեսել է ռուսական խոհանոցի բարիքները։

Placeholder