«Ինտերը» հաղթեց «Միլանին», Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ
Աշխարհում
22:20 16/09/2023
Աշխարհ

«Ինտերը» հաղթեց «Միլանին», Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ

Ա Սերիայի 4-րդ տուրում «Ինտերն» ընդունեց «Միլանին» և հաղթեց 5-1 հաշվով։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտերից» Հենրիխ Մխիթարյանը  հանդիպման 5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ, իսկ 69-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։ 

Այս խաղից հետո «Ինտերը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 9 միավորով 3-րդն է։

 

 

Placeholder