Մոսկվայի երեք օդանավակայաններում առնվազն 30 չվերթ է հետաձգվել
Աշխարհում
10:42 16/09/2023
Աշխարհ

Մոսկվայի երեք օդանավակայաններում առնվազն 30 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առնվազն 30 չվերթ հետաձգվել է, ևս չորսը չեղարկվել է։ Այս մասին են վկայում «Yandex Ժամանակացույցի» տվյալները։

Շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 7:22-ի դրությամբ «Վնուկովոյում» չորս չվերթ է հետաձգվել, երեքը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում»՝ 18 չվերթ հետաձգվել է, իսկ մեկը՝ չեղարկվել, ութ չվերթ հետաձգվել է «Շերեմետևոյում»:

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայի օդանավակայանները հայտնել են 20 չվերթի ուշացման մասին։

Placeholder