ՌԴ կառավարության շենքում ժամանակավորապես կներդրվի դիմակ կրելու ռեժիմ
Աշխարհում
21:35 16/09/2023
Աշխարհ

ՌԴ կառավարության շենքում ժամանակավորապես կներդրվի դիմակ կրելու ռեժիմ

Ռուսաստանի Կառավարության տանը դիմակներ կրելու ռեժիմ է սահմավնել՝ կապված ARVI-ի, գրիպի և COVID-19-ի դեպքերի սեզոնային աճի հետ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

«Կառավարության շենքի տարածքում ժամանակավորապես ներդրվում են լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝ դիմակի ռեժիմ»,-հայտնել են ծառայությունից։

Կառավարությունում նշել են, որ ժամանակավոր սահմանափակումները պետք է նպաստեն բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պահպանմանը։

Ինչպես պարզաբանել է Ռոսպոտրեբնադզորը, չի նախատեսվում նման միջոցներ կիրառել ողջ երկրում, եթե լուրջ պատճառներ չլինեն։ Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ հաստատությունները կարող են որոշակի ժամկետով լոկալ սահմանափակումներ մտցնել։

Կռավարությունում նաև հիշեցրել է ձեռքերի ախտահանիչ միջոցների օգտագործման կարևորությունը, քանի որ այս պարզ և արդյունավետ անհատական կանխարգելիչ միջոցը զգալիորեն նվազեցնում է սեզոնային հիվանդությունների ռիսկը։

Placeholder