Թուրքիան առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով
Քաղաքական
14:26 16/09/2023
ԼՂՀ

Թուրքիան առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով

Թուրքիան առաջարկել է Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների մակարդակով:

«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ, իմ մասնակցությամբ, ինչպես նև Պուտինի, Փաշինյանի և Ալիևի»,-ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ տված ճեպազրույցում։

Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպման հարցը քննարկել Ալիևի հետ։

Նա նաև հայտնել է, որ իր առաջարկին դեռ պատասխան չի ստացվել։

Թուրքիայի նախագահի հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Placeholder
Թուրքիան առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով