Գոհար Մելոյան. Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում
Իրավունք
22:16 17/09/2023

Գոհար Մելոյան. Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, արձագանքելով Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշին, գրում է.

«.2013 թ. Երևանի ավագանու ընտրություններին, երբ հիմնական պայքարն ընթանում էր ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, ընտրությանը մասնակցել է  437021 (53,53%) քաղաքացի։

.2017 թ. Երևանի ավագանու ընտրություններին, երբ հիմնական պայքարն ընթանում էր ՀՀԿ-ի ու ԵԼՔ-ի միջև, ու վերջինիս քաղաքապետի թեկնածուն էր ներկայիս վարչապետը, ընտրությանը մասնակցել է 345226  (40,99%) քաղաքացի։


.2018 թ. իշխանափոխության արդյունքում տեղի ունեցած  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 370323  (43,65%) քաղաքացի։

Այսօր՝  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 234553 (28,46%) քաղաքացի։
Այսինքն, այսօրվա ընտրությունների մասնակիցների թիվը պակասել է ավելի քան 110000-ով, ի համեմատ՝ 2017 թ. ընտրությունների, երբ վերլուծաբաններն ընդգծում էին քաղաքացիների ցածր մասնակցելիությունը:

Վերոնկարագրյալ իրավիճակն ուղղակի հետևանք է՝
.հանրության կողմից քաղաքական ինստիտուտների և քաղաքական գործիչների նկատմամբ խորը անվստահության,
.պետական իշխանության հեղինակության անդառնալի անկման։
Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում»։

Placeholder
Գոհար Մելոյան. Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում