«Ինչո՞ւ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է»
Քաղաքական
10:45 17/09/2023
Հայաստան

«Ինչո՞ւ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է»

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Ադրբեջանի պատերազմն Արցախի դեմ արտահայտվում է ոչ թե հրետակոծությամբ կամ հրթիռակոծությամբ, այլ տոտալ բլոկադայով:

Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:

Ինչու՞ Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, եթե իր լկտիություններն ու այլանդակություններն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից որևէ շոշափելի արձագանքի չեն արժանանում նույնիսկ այն դեպքում, երբ ոտքերն են սրբում ռուս զինծառայողների վրա ու մարսում:

Ինչու՞ Ադրբեջանը հազարավոր մարդկանց մահվան չմղի, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանափակվում են միայն հուզիչ հայտարարություններով և ոչինչ ավելին:

Դե խոսք է գնում հայի, Արցախի մասին, հո՞ Ուկրաինան չէ, որ առանց իրար հերթ տալու օգնության հասնեն կամ պատժամիջոցներ կիրառեն:

Արցախում ստեղծված այս թշվառ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի դավաճան իշխանությունն է, ինչը սակայն չի նվազեցնում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ պատասխանատվությունը:

Placeholder
«Ինչո՞ւ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է»