Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արման Անդրեասյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց բրոնզե մեդալ: Լուրը հայտնում է NEWS.am SPORT-ը:
70 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Անդրեասյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուին հետ և հաղթեց ժամանակից շուտ 12:1 հաշվով:
Արման Անդրեասյանն իր մարզական կարիերայի առաջին մեդալն է նվաճում աշխարհի առաջնությունում:
Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեց 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյի հետ:
1/8 եզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին:
Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 5:2 հաշվով հաղթել էր Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Ճապոնիայի ներկայացուցիչ Յոշինոսուկի Աոյագիին:
Կիսաեզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը 0:7 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացնող Զեյն Ռեդերֆորդին:
Արման Անդրեասյանը հանդես է գալիս ոչ օլիմպիական քաշային կարգում:
ԱԱ-ն Փարիզ 2024-ի համար վարկանիշային է։