Թուրքիայում հրդեհները մարող ուղղաթիռն ընկել է ջրամբարը
Տարածաշրջան
13:10 17/09/2023
Տարածաշրջան

Թուրքիայում հրդեհները մարող ուղղաթիռն ընկել է ջրամբարը

Թուրքիայի Իզմիր նահանգում հրդեհները մարող ուղղաթիռն ընկել է ջրամբարը, անձնակազմի մեկ անդամ փրկվել է, երեք հոգու փնտրում են: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, սյս մասին հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիին:

Անձնակազմի հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 16-ի՝ տեղական ժամանակով ժամը 23:53-ին։
"Ստուգումից հետո պարզվել է, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել և ընկել ջրամբարը, որտեղից ջուր էր վերցնում Մենդերեսի շրջանում անտառային հրդեհը մարելու համար», - գրել է նախարարը X սոցիալական ցանցում (նախկին Twitter):

Նշվում է, որ որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են ոստիկանությունը, առափնյա պահպանությունը, տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
 

Placeholder