Իրանում առգրավվել է ամերիկյան մաքսանենգ զենքի 6 հազար միավորից բաղկացած խմբաքանակ
Քաղաքական
17:47 17/09/2023
Տարածաշրջան

Իրանում առգրավվել է ամերիկյան մաքսանենգ զենքի 6 հազար միավորից բաղկացած խմբաքանակ

Իրանի դատախազությունը հանրապետության հարավում առգրավել է ավելի քան 6 հազար միավորից բաղկացած ամերիկյան զենքի մաքսանենգ խմբաքանակ, որը նախատեսված էր անկարգությունների մասնակիցների համար: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Հորմոզգան նահանգի արդարադատության նախարարության ղեկավար Մոջթաբա Քահրեմանին։

«Երկրի հարավային սահմանը հատելիս հայտնաբերվել և առգրավվել է խռովության մասնակիցների համար մաքսանենգ ամերիկյան զենքի մեծ խմբաքանակ, ինչի առնչությամբ երկու մարդ ձերբակալվել է»,-մեջբերում է Tasnim գործակալությունը Քահրեմանիի խոսքերը։

Ամինիի մահվան տարելիցի կապակցությամբ իրանական լրատվամիջոցները ուրբաթ երեկոյից հայտնում են ահաբեկիչների և դիվերսանտների զանգվածային ձերբակալությունների, ինչպես նաև ամբողջ երկրում բողոքի և անկարգությունների կոչ անողների մասին։

Վերջին օրերին Իրանի անվտանգության և իրավապահ մարմինները զգոնության մեջ են՝ կապված Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ, որի մահից հետո հանրապետությունում երեք ամիս շարունակ աննախադեպ անկարգություններ ու բողոքի ցույցեր են տեղի ունեցել։

Placeholder