Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրենյանց. Արյունաքամ լինող Արցախը չի կարող հակադրվել մի օրակարգի, որի շուրջ առկա է միջազգային կոնսենսուս
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Արցախի իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Լաչինի միջանցքով և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը։
Սա դժվար, բայց այս իրավիճակում միակ ողջամիտ որոշումն է, որը գոնե երաշխավորում է Արցախում հայության ապրելու իրավունքը:
Ի վերջո, արյունաքամ լինող Արցախը չի կարող հակադրվել մի օրակարգի, որի շուրջ առկա է միջազգային կոնսենսուս»։