Մարուքյան. Ադրբեջանը ձեռնպահ է մնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններից
Քաղաքական
09:20 17/09/2023
Հայաստան

Մարուքյան. Ադրբեջանը ձեռնպահ է մնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններից

«Բաքուն պարբերաբար  հայտարարում է, որ Հայաստանն ունի  տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն այդ մասին խոսել է  Հայաստանի վարչապետը, Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ դա արձանագրվել է Բրյուսելում հանդիպումների ժամանակ, Հայաստանի Ազգային Ժողովում։

«Սակայն Ադրբեջանը շարունակում է ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարություններից։ Հայաստանն առաջարկում է որպես հիմք վերցնել 1975 թ. ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները, որոնց համաձայն կողմերը պետք է իրականացնեն դելիմիտացիա ու դեմարկացիա։ Ադրբեջանը շարունակում է  տորպեդահարել այս պորցեսը՝  չընդունելով այդ քարտեզները, խուսափելով իրավական հիմքի ընդունումից։ Ուստի, Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե դելիմիտացիայի գործընթացը տորպեդահարի»,-ասել է դեսպան նշանակված Մարուքյանը։


 

Placeholder
Մարուքյան. Ադրբեջանը ձեռնպահ է մնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններից