Երևանում ընտրատեղամասերը փակվեցին, սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը
Քաղաքական
20:02 17/09/2023
Հայաստան

Երևանում ընտրատեղամասերը փակվեցին, սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը

Ժամը 20,00-ին  Երևանում ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով կազմավորված 475 ընտրական տեղամասային կենտրոնները փակվեցին։ Սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը։

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին, Երևանի տարածքում ընթանում էր ավագանու ընտրությունների քվեարկությունը, որը տևեց 12 ժամ՝ մինչև 20։00-ն։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների այս ընտրություններն աչքի չկան քաղաքացիների ակտիվությամբ և բարձր մասնակցությամբ։

Երևանի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ 

Երևանի ավագանու ընրություններին մասնակցում է 13 կուսակցութուն և 1 դաշինք։  Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի համարները՝ քվեաթերթիկում.

1. «Հանրային  ձայն» կուսակցություն
2. «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցություն
3. «Արդար Հայաստան» կուսակցություն
4. «Հաղթանակ» կուսակցություն
5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9. «Հանրապետություն» կուսակցություն
10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
13.  «Ապրելու երկիր» կուսակցություն
14.  «Մայր Հայաստան» դաշինք

Վերջին ընտրողը․․․

Placeholder
Երևանում ընտրատեղամասերը փակվեցին, սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը