ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Քաղաքական
10:39 18/09/2023
Հայաստան

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44 տոկոս։

«Սա ճշգրտված թիվն է, երեկվա հրապարակածն ըստ արձանագրությունների էր կազմվել»,- ասաց նա։

1.Հանրային ձայն - 22․431 (9.68%)
2. Քաղաքացիական պայմանագիր - 75․463 (32.57%)
3. Արդար Հայաստան - 2595 (1.12%)
4. Հաղթանակ - 3959 (1.71%)
5. Ուժը հայրենյաց - 1706 (0.74%)

6. Հայաստանի եվրոպական կուսակցություն- 2572 (1.11%)
7. Ազգային առաջընթաց - 43․765 (18․89%)
8. Հանուն սոցիալական արդարության կուսակցության - 780 (0.34%)
9. Հանրապետություն - 26․236 (11.32%)
10. Միացյալ Հայաստան - 1282 (0.55%)

11. Լուսավոր Հայաստան  - 4174 (1.8%)
12. Ժողովրդավարական համախմբում - 2348 (1.01%)
13. Ապրելու երկիր - 8425 (3.64%)
14. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)

Անվավեր քվեաթերթիկներրի թիվը՝ 2763։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը։

 

Placeholder