Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շտաբ. Ակնայի ճանապարհով տեղափոխված պարագաները Արցախի կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Կրկին տեղեկացնում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում: Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո:
Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Շտաբից հայտնել էին. «Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ»։