Հեղեղված Լիբիայում աղտոտված ջրից թունավորված երեխաների թիվը հասել է 150-ի
Աշխարհում
09:18 18/09/2023
Աշխարհ

Հեղեղված Լիբիայում աղտոտված ջրից թունավորված երեխաների թիվը հասել է 150-ի

Լիբիայի հյուսիս-արևելքում գտնվող Դերնա քաղաքում ջրհեղեղից հետո աղտոտված ջրից թունավորված երեխաների թիվը հասել է 150-ի: Նման տվյալներ է ներկայացրել Տրիպոլիում ազգային միասնության կառավարության շրջակա միջավայրի հարցերով նախարար Իբրահիմ ալ-Արաբի Մունիրը, գրում է «Միր 24»-ը։

Հորերի աղտոտվածությունը, նրա խոսքով, պայմանավորված է ջրի մակարդակի բարձրացմամբ: Նախարարը կոչ է արել բնակչությանը ջրի այլ աղբյուրներ փնտրել, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը։

Ավելի վաղ Լիբիայի հիվանդությունների դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավարը հայտնել էր երեխաների շրջանում աղտոտված ջրից թունավորման 55 դեպքի մասին: Նա կոչ է արել բնակչությանը տարհանել հեղեղված շրջաններից։

Վերջին տվյալներով ՝ Լիբիայի արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, անհետ կորել է մոտ 20 հազարը: Ավելի քան 38 հազար մարդ լքել է տարերային աղետից տուժած շրջանները։

 

Placeholder