Վրաստանում սկսել են ուսումնասիրել նախագահի իմփիչմենթի դիմումը
Քաղաքական
17:01 18/09/2023
Տարածաշրջան

Վրաստանում սկսել են ուսումնասիրել նախագահի իմփիչմենթի դիմումը

Վրաստանի Սահմանադրական դատարանը 80 պատգամավորի դիմում է ստացել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով: Դատարանը կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում զեկույց կներկայացնի խորհրդարանին։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ կառույցի մամուլի ծառայությանը հղումով։

«Սահմանադրական նախաձեռնության հեղինակները 2023 թվականի սեպտեմբերի 12-ին դիմել են սահմանադրական դատարան։ Սահմանադրական ներկայացումների գրանցման ընթացակարգը սեպտեմբերի 14-ին ավարտելուց հետո օրենքով սահմանված կարգով արձանագրվել է դիմումը»,-ասված է հաղորդագրությունում։

Հայտարարության համաձայն՝ հաջորդիվ գործը կքննի դատարանի պլենումը, որը կարծիք կհայտնի խորհրդարանին։ Լսումների ամսաթիվը կհստակեցվի ավելի ուշ:

Մինչ այդ Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը հաստատել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար հավաքված պատգամավորների ստորագրությունների իսկությունը։

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին, որի պատճառն առանց գործադիրի համաձայնության նրա՝ Եվրոպա մեկնելն էր։

Placeholder