Արցախում երեխաները տարբեր բեկորային վնասվածքներ ունեն, 3-ի վիճակը ծանր է
Տարածաշրջան
18:22 19/09/2023
ԼՂՀ

Արցախում երեխաները տարբեր բեկորային վնասվածքներ ունեն, 3-ի վիճակը ծանր է

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում այս պահին ընդունվել է մարմնի տարբեր մասերի բեկորայիին վնասվածքներով 9 հիվանդ, 6-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Արցախի Հանրային հեռուստատսության եթերում ասում է բժիշկներից մեկը։

Նա նշում է, որ 9 հիվանդից երեքի վիճակը գնահատվում է ծանր, մեկն  այս պահին վիրահատվում է  ներքին արդյունահոսություն ախտորոշմամբ, մեկ երեխա վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվասծքով, մեկ երեխա ծանր գանգուղեղային վնասվածք ունի, պետք է վիրահատվի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Մանրամաս՝ տեսանյութում։

Placeholder
Արցախում երեխաները տարբեր բեկորային վնասվածքներ ունեն, 3-ի վիճակը ծանր է