«Հրապարակ». ՔՊ-ում ընտրությունների արդյունքները համարժեք են համարել պարտության
Օրվա մամուլ
08:45 19/09/2023
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում ընտրությունների արդյունքները համարժեք են համարել պարտության

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում շատ ծանր են տարել ընտրությունների արդյունքները` համարժեք են համարել պարտության: Ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո Փաշինյանն ու կինը կեսգիշերին գնացել են ՔՊ-ի շտաբ և աշխատողներին մեղադրել վատ արդյունքների համար:

Բայց ամենածանր մեղադրանքները ՔՊ-ում այս օրերին ուղղվում են Տիգրան Ավինյանին, կարծում են, որ նրա պատճառով են թվերն այդքան ցածր, իսկ «ինչ էլ որ ստացել են` ՔՊ-ի ու Նիկոլի շնորհիվ է»:

Քննարկվել է նաև Հայկ Մարությանի հարցը, որոշել են, որ նրանից վտանգ չկա` նրա ավագանիներից մի քանիսին կհավաքագրեն, և Ավինյանը կընտրվի, բայց օրվա վերջում հայտնի դարձավ, որ դրա կարիքն էլ չկա` հակաիշխանական կոալիցիա չի ձևավորվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ում ընտրությունների արդյունքները համարժեք են համարել պարտության