ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները
Քաղաքական
17:40 19/09/2023
Տարածաշրջան

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները

Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հայտարարությունում։

«ԵՄ-ն ափսոսում է էսկալացիայի հետևանքով մարդկանց մահվան համար և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է որպես պատրվակ օգտագործվի տեղի բնակչության հարկադիր ելքի համար։ 

Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվի խաղաղ բանակցությունների և իրավիճակի կարգավորման համար։ Համաձայնեցված արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը: ԵՄ-ն շարունակում է լիովին ներգրավված լինել երկխոսության խթանման գործում»,- ասվում է հայտարարությունում։
 

Placeholder
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները