Արոնյանը՝ Մամեդյարովին. Աստված տա, որ այլևս նման նամակներ չգրես
Աշխարհում
13:10 19/09/2023
Աշխարհ

Արոնյանը՝ Մամեդյարովին. Աստված տա, որ այլևս նման նամակներ չգրես

Ամերիկան ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ադրբեջանցի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին։

Նշենք, որ Լ. Արոնյանը երկու օր առաջ  բաց նամակ է հղել շախմատային հանրությանը, այդ թվում նաև ադրբեջանցի շախմատիստներին՝ կոչ անելով իրենց լռությամբ չարդարացնել այն, ինչ կատարվում է շրջափակված Արցախում։ Մամեդյարովը պատասխանել էր Արոնյանի նամակին՝ կասկածելով նրան «պատվերով քայլ» անելու մեջ։

Արոնյանն ի պատասխան գրել է.

«Բարև, Շահրիյար:

Ես տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր։  Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ և սիրում եմ ձեր ընտանիքին և քեզ որպես թանկագին մարդկանց, չնայած վերջին շրջանում ինձանից հեռվացել եք։

Դու երբեք չէիք ասի այն բառերը, որոնց տակ քո ստորագրությունն է dրված։ Դու բարի և հասկացող մարդ ես։

Ես հիմա չեմ ուզում հրապարակավ պատասխանել իմ հասցեին հնչող մեղադրանքներին, դու ինձ ճանաչում ես և գիտես, որ ես երբեք որևէ մեկին չեմ խաբել՝ ո՛չ իմ անձնական կյանքում, ո՛չ հրապարակավ։

Երբ Ալյոխինը 30-ականներին պատվիրեց հոդված գրել արիական շախմատի մասին, նա երկար տարիներ փորձել է ոչնչացնել իր կյանքի այս ամոթալի էջը։ Աստված տա, որ այլևս ստիպված չլինես նման նամակներ գրել»։

 

Placeholder
Արոնյանը՝ Մամեդյարովին. Աստված տա, որ այլևս նման նամակներ չգրես