Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար. Թաթոյան
Իրավունք
18:11 19/09/2023
Հայաստան

Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար. Թաթոյան

Թաթոյան հիմնադրամը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք:

Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից:

Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով:

Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն»։

Placeholder
Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար. Թաթոյան