Ադին ու Բուդին պատրաստակամ են օգնել իշխանությանը վերահաշվարկի գործում. Օգտատերերի արձագանքը
Քաղաքական
11:41 19/09/2023
Հայաստան

Ադին ու Բուդին պատրաստակամ են օգնել իշխանությանը վերահաշվարկի գործում. Օգտատերերի արձագանքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հայտարարեց՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։

Ֆեյսբուքյան օգտատերերը հիմնականում անվստահություն են հայտնում  վերահաշվարկի վերաբերյալ, ծաղրական մեկնաբանություններ անում։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիվեգովան գրել է

«քպ-ն պահանջեց ձայների վերահաշվարկ։ Այսինքն հերիք չի մի ժամում հաշվվող ձայները մինչև լուսաբաց հաշվեցին, հիմա մի հատ էլ են «վերահաշվելու»։
Մաթեմյանների ընտանիքը, և մասնավորապես Ադին ու Բուդին, պատրաստակամություն են հայտնել օգնել իշխանությանը այդ բարդ գործում»։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ նշել է
«10 տեղամասային ընտրական հանձնաժողովների ձայների վերահաշվարկը կիրականացվի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության և դիզայնի ֆակուլտետում, իսկ ՔՊ-ի վստահված անձանց մաթեմատիկայի վերապատրաստումը կիրականանցնեն Ադի և Բուդի Մաթեմյանները։
Տիգրան Մուկուչյանը պետք է նշանակվի Նիկոլ Փաշինյանի խորհրդական»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատել է. 
«քպ-ն վերահաշվարկ է պահանջել բազմաթիվ ընտրատեղամասերում։ Ընդ որում, բոլոր այդ տեղամասերում ունեցել է թե՛ հանձնաժողովի անդամներ, թե՛ վստահված անձինք։
Այս լուրը զավեշտալի կհնչեր, եթե առավոտյան չլիներ ևս մեկ լուր։

Եվ այսպես, ըստ օդում կախված լուրերի՝ վերահաշվարկին ընդառաջ՝ քպ-ն հանձնաժողովի իր անդամների ու վստահված անձանց համար կազմակերպել է մաթեմատիկայի ինտենսիվ դասընթաց։ քպ-ականներին կդասավանդեն թվաբանություն և հաշվողական հմտություն։
Տրվելու են սերտիֆիկատներ»։

Ստելլա Խաչատրյանը գրում է. «Մաթեմյանները արդեն իսկ գնում են ԿԸՀ»։

Placeholder