Ադրբեջանը հայտարարել է, որ «Ղարաբաղում գործողության հիմնական նպատակները մոտ են ավարտին»
Քաղաքական
18:05 19/09/2023
Տարածաշրջան

Ադրբեջանը հայտարարել է, որ «Ղարաբաղում գործողության հիմնական նպատակները մոտ են ավարտին»

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումների» հիմնական խնդիրները մոտ են ավարտին»,- TRT-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Զեկուցում են, որ հիմնական խնդիրները մոտ են ավարտին։ Այն ռազմական թիրախները, որոնք մենք ավելի վաղ մատնանշել էինք, արդեն չեզոքացած են։ Եվ հետո, ինչպես նախատեսվում է, գործողությունները կշարունակվեն նպատակային, ավելի սահմանափակ մասշտաբով»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել էին. «Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»։

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Placeholder