128 վիրավոր, զոհերի թիվը՝  25 , որից 2-ը՝ քաղաքացիական․ ԱՀ ԱՆ
Առողջություն
21:36 19/09/2023

128 վիրավոր, զոհերի թիվը՝ 25 , որից 2-ը՝ քաղաքացիական․ ԱՀ ԱՆ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱՆ-ից։

««Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։

Դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական»,- ասվում է հաղորդագրությունում

Placeholder
128 վիրավոր, զոհերի թիվը՝ 25 , որից 2-ը՝ քաղաքացիական․ ԱՀ ԱՆ