Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Խաղաղ բնակիչների շրջանում այս պահին հաստատված է 10 զոհ, որոնցից 5-ը երեխաներ են։
ՄԻՊ գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են։