Մի քանի հազար տարհանված բնակիչներին կացության  և սննդի հարցը
Քաղաքական
20:49 20/09/2023
ԼՂՀ

Մի քանի հազար տարհանված բնակիչներին կացության և սննդի հարցը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:

Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:

Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով»։

Placeholder
Մի քանի հազար տարհանված բնակիչներին կացության և սննդի հարցը