Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան
Քաղաքական
13:05 20/09/2023
ԼՂՀ

Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասնում է 100-ի, կան հարյուրավոր վիրավորներ։ Այս մասին «Ռոյթերզ»-ին հայտնել է արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը սկսել է լիարժեք օպերացիա»,- Ղարաբաղից Reuters-ին ասել է անջատողական շրջանի կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ Նա ասել է, որ ադրբեջանական ուժերը ռազմական գործողությունը շարունակել են ողջ գիշեր և մինչև չորեքշաբթի օրը։

«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը սկսել է լիարժեք օպերացիա»,-ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ  ադրբեջանական ուժերը ռազմական գործողությունները շարունակել են ողջ գիշեր, նաև այսօր։

«Արդեն հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, մոտ 100 մարդ զոհվել է։ Ադրբեջանը մեզ ասում է՝ մենք պետք է հեռանանք, ոչ թե մնանք այստեղ, կամ ընդունենք, որ սա Ադրբեջանի մի մասն է։ Սա տիպիկ էթնիկական զտումների գործողություն է և պատերազմ, որտեղ այժմ շատ խաղաղ բնակիչներ են սպանվում»,-ասել է նա։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է՝ աշխարհն անտեսում է Ղարաբաղի ճակատագիրը։

«Ռուսաստանը լռում է, և Ռուսաստանը հիմնականում անտեսում է այս ամբողջ ռազմական գործողությունը, բայց լռում է ոչ միայն Ռուսաստանը, այլև աշխարհը։ Ոչ ոք ոչինչ չի անում. բոլորը դա անտեսում են, Ռուսաստանը լռում է, բայց Արևմուտքը նույնպես»,-ասել է նա։

Placeholder