Իրանը հայտարարել է պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին
Քաղաքական
11:05 20/09/2023
Տարածաշրջան

Իրանը հայտարարել է պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին

Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունները պաշտպանական ոլորտում աննախադեպ զարգացում են ստացել վերջին 10 տարիների ընթացքում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Թեհրանում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

«Վերջին տասնամյակի ընթացքում մեր հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտներում աննախադեպ զարգացում են ապրել: Ձեր այցը և փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նշանավորում են մեր երկկողմ հարաբերություններում բոլորովին նոր, սկզբունքորեն նոր շրջանի գալուստը»,-ասել է նա՝ դիմելով Շոյգուին։

Placeholder