Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյանի կոչը
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է:
Կոչ եմ անում իր երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը։
Երեխաները թիրախ չեն, 2 երեխա արդեն սպանվել է, 13-ը վիրավորվել»,- գրել է Հ. Մխիթարյանը։