«Հրապարակ». Իշխանությունը կորցնելու հեռանկարից ՔՊ-ում «մեռած էին, թաղած չէին»
Օրվա մամուլ
09:11 20/09/2023
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունը կորցնելու հեռանկարից ՔՊ-ում «մեռած էին, թաղած չէին»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ՔՊ-ում «մեռած էին, թաղած չէին», բայց ոչ թե Արցախի դեմ սկսված պատերազմի փաստից, այլ՝ իշխանությունը կորցնելու հեռանկարից։ Կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները խմբերով, շունչը պահած՝ հետևել են, թե ինչքան մարդ է փողոց դուրս գալիս, իրենց իշխանությանը վտանգ սպառնո՞ւմ է։ Փաշինյանն էլ լայվ մտավ, բայց ոչ այնքան լուծումներ առաջարկեց, որքան սպառնաց, թե միջոցներ կձեռնարկեն, որ ճնշեն ընդվզումները և իշխանության դեմ դուրս եկողներին:

Ինչ վերաբերում է արցախցիներին, ՔՊ-ում հստակ գիտեն, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում, իշխանական աղբյուրն ասաց. «Մի քանի օր էլ արկերի տակ կապրեն, հետո հումանիտար միջանցքով կտեղափոխվեն Հայաստան»։ Փաստացի Նիկոլ Փաշինյան-Ալիև տանդեմը, չկարողանալով սովի միջոցով կոտրել արցախցիների դիմադրությունը, որոշեց Արցախը հայաթափել պատերազմի միջոցով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder