Ճապոնիայի ԱԳ նախարարն Ադրբաջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում
Քաղաքական
10:48 20/09/2023
Հայաստան

Ճապոնիայի ԱԳ նախարարն Ադրբաջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում

Ճապոնիայի ԱԳ նախարար Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան տարածել է հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Ճապոնիան հայտնում է իր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին վաթարացման  առնչությամբ,  վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Ճապոնիան բոլոր կողմերին կոչ է անում լուծել այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները խաղաղ ճանապարհով երկխոսության միջոցով»,-ասված է  ԱԳՆ հայտարարության մեջ, որը Panorama.am-ին է փոխանցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը։
 

Placeholder