Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում է ստանում 197 վիրավոր
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժումէ ստանում 197 վիրավոր։ Նրանցից 45 տոկոսի վիճակը գնահատվում է ծանր, 15 տոկոսի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Նման տվյալներ հայտնեց կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«Մահվան 12 դեպք ունենք, նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,-ասաց Մուսայելյանը։
Նրա խոսքով, վնասվածք ստացածների 30 տոկոսի դեպքում կատարվել են վիրահատություններ։
«Բոլոր վիրավորները Հանրապետական բժշկական կենտրոնում ստանում են համապատասխան բուժում։ Ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց դեպքում անհրաժեշտ են լաբորատոր հետազոտություններ, որոնց հնարավարությունն Արցախում չկա։ Կան հիվանդներ, որոնց հետագա բուժման համար անհրաժեշտ կլինի տեղափոխել Հայաստանի Հանրապետություն»,-ասաց նա։